Ջուզեպե Ռոսի. Հանդիպման արդյունքն օրինաչափ է

10:28   16 հոկտեմբերի, 2013

Այն, որ Իտալիայի հավաքականի կազմում դուրս եկա խաղադաշտ, ինձ շատ ուրախացրեց, հայտարարել է «Ֆիորենտինայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Ջուզեպե Ռոսին՝ խոսելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական վերջին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին՝ 2։2։

«Մարզիչը միշտ ասում է, որ մենք լավն ենք, երբ տիրում ենք նախաձեռնությանը, քանի որ տեխնիկապես լավ պատրաստված բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք։ Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը մեզ բավականին շատ տհաճություն պատճառեց, ինչի հետեւանքով գնդակ բաց թողեցինք։ Սակայն, կարողացանք վերադասավորվել եւ փոխել հանդիպման ելքը։ Խաղի արդյունքն օրինաչափ եմ համարում»,- Ռոսիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը 10 խաղից հետո ավարտեց 13 միավորով եւ բուլղարացիների հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: B խմբում 22 միավորով հաղթեցին իտալացիները, իսկ Դանիայի հավաքականը 16 միավորով գրավեց երկրորդ տեղը, սակայն դանիացիները չստացան անցումային խաղերի մասնակցելու իրավունք, քանի որ B խմբի երկրորդ տեղի թիմի արդյունքը վատագույնն էր 9 խմբերի մեջ:




© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.