Երկրպագուն ցույց է տվել, թե ինչպես է պետք ազատվել հսկողությունից

12:16   12 հոկտեմբերի, 2013

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգ - Ռուսաստան հանդիպման ժամանակ։

Տանտերերի երկրպագուն ներխուժել է խաղադաշտ եւ իր հավաքականի ֆուտբոլիստներին ցույց տվել, թե ինչպես է պետք ազատվել հսկողությունից եւ գրավել դարպասը։ Ստադիոնի աշխատակիցները երկար հետապնդումից հետո կարողացել են բռնել կարգազանցին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հյուրընկալվելիս հաղթել է 4։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։