22:18 8 հոկտեմբերի, 2013Ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը հոկտեմբերի 8-ին երկրորդ անգամ մասնակցել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին:
«Պատրաստ եմ փոխանցումավազքին մասնակցել 10, 20 անգամ, միայն թե դա մեծագույն տոն լինի բոլոր ազգերի համար: Ես այդ ջահը տանում էի թե՛ Ռուսաստանի, թե Հայաստանի համար»,- տասնյակ մարդկանց կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի խոսքը մեջբերում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկած փոխանցումավազքի առաջին օրը ջահը մարել էր Շավարշ Կարապետյանի ձեռքում: 65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքը կանցկացվի Ռուսաստանի 130 քաղաքներով եւ կտեւի 123 օր: Փոխանցումավազքին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտ 30 հազար կամավորներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.