Սոչիի օլիմպիական ջահը դարձյալ մարել է

18:52   7 հոկտեմբերի, 2013

Մոսկվայում ընթացող 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ժամանակ ջահի կրակը դարձյալ մարել է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Կրեմլում ջահը մարել էր Շավարշ Կարապետությանի ձեռքում եւ այն կրակայրիչով վառել էր անվտանգության աշխատակիցներից մեկը: Հետագայում Սոչի-2014-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն վստահեցրեց, թե ջահը վառել են Հունաստանից բերված կրակի լապտերիկից, թեեւ տեսանյութում հստակ երեւում է, որ այդպես չէ:

Երկրորդ միջադեպի ժամանակ, ջահը վառել են օլիմպիական կրակի պահեստային լապտերից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.