09:24 4 հոկտեմբերի, 2013Այլ տարբերակ չունեի։ Կարծում եմ՝ եթե դա չանեի, ապա Մաքսիմովը խուլիգանական վարք կդրսեւորեր մրցավարի հանդեպ, հայտարարել է Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
«Որակազրկումս արդարացի է։ Չեմ վնասել թիմին, պարզապես արել եմ այն, ինչ պարտավոր էի։
Վերջին 15 տարվա ընթացքում կարելի է մատների վրա հաշվել այն թիմերին, որոնք մաքուր ֆուտբոլի շնորհիվ են դուրս եկել Ռուսաստանի առաջնություն։ Անկասկած, դա «Ամկարը» եւ Նալչիկի «Սպարտակն» է։ Մյուսները դա անում են թեկուզ եւ արդար խաղի շնորհիվ, սակայն անպայման ապահովագրվելով։ Իսկ հետո նրանց մեծ մասը դուրս է մնում բարձրագույն դիվիզիոնից»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Primamedia.ru-ն։
Հիշեցնենք, որ «Լուչ Էներգիայի» եւ «Մորդովիայի» միջեւ խաղում թիմերի գլխավոր մարզիչները վիրավորական արտահայտություններ են արել միմյանց հասցեին եւ որակազրկվել երկուական խաղով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.