Մխիթարյանը հինգերորդն է՝ ավելի շատ վազելով «Մարսելի» ցանկացած ֆուտբոլիստից

09:14   2 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում հաղթել է ֆրանսիական «Մարսելին»՝ 3։0։

Գերմանական ակումբի մեծ խաղային առավելությունն արտահայտվել է նաեւ ֆուտբոլիստների վազքի մեջ։ «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վազել է 11.99 կմ եւ այդ ցուցանիշով հինգերորդն։ 24-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» ցանկացած ֆուտբոլիստից ավելի շատ է վազել։ Գերմանական ակումբի կազմում ամենաշատը վազել է «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սվեն Բենդերը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 88-րդ րոպեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։