21:48 28 սեպտեմբերի, 2013Կատալոնական «Բարսելոնան» ակումբի պատմության մեջ լավագույն մեկնարկը գրանցեց Պրիմերայում: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կատալոնացիները մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեցին Պրիմերայի նորեկ «Ալմերիային»՝ տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով 7 րոպե անց փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ընդմիջումից հետո բրազիլացի պաշտպան Ադրիանոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ վերջակետ դնելով խաղին:
Առաջատար «Բարսելոնան» վաստակեց 21 միավոր: Այս տուրում կատալոնացիներին կարող է հավասարվել միայն երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն», որը մադրիդյան դերբիում կխաղա «Ռեալի» հետ:
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 0:2
Լիենել Մեսի, 21, Ադրիանո, 56
«Վալենսիա» - «Ռայո Վալեկանո»՝ 1:0
Ժոնաս, 37
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.