Ալվարո Արբելոա. Ուրախ եմ, որ ինչ-որ մեկը թատրոնը փոխել է կինոյով

11:55   26 սեպտեմբերի, 2013

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Էլչեի» հետ հանդիպման, ինչպես նաեւ կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեի կատարած հայտարարության մասին։

«Շատ ուրախ եմ երեք միավորի համար։ Ինչպես նաեւ ուրախ եմ, որ ինչ-որ մեկը թատրոնը փոխել է կինոյով»,- գրել է իսպանացին Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալին» հաղթանակ է պարգեւել հանդիպման 96-րդ րոպեին։ Հանդիպման մրցավարն ավելացրել էր ընդամենը երեք րոպե։ Դրանից հետո Պիկեն Twitter-ի իր էջում գրել էր, որ կատակերգություն է դիտել Իսպանիայի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։