09:33  ,  26 սեպտեմբերի, 2013

Պիկե. Քիչ առաջ հիանալի կատակերգություն դիտեցի Իսպանիայի առաջնությունում

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Էլչե» - «Ռեալ» հանդիպումը։

«Քիչ առաջ հիանալի կատակերգություն դիտեցի Իսպանիայի առաջնությունում։ Դրանք հատկապես շատ են լինում երեկոյան»,- գրել է իսպանացին Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալին» հաղթանակ է պարգեւել հանդիպման 96-րդ րոպեին։ Հանդիպման մրցավարն ավելացրել էր ընդամենը երեք րոպե։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով