Ռոջերս. Շատ ցավալի է պարտվել նման գոլի պատճառով

09:52   26 սեպտեմբերի, 2013

Շատ բարդ հանդիպում էր, ամեն ինչ վճռեց մեկ անկյունայինը։ Շատ ենք հիասթափված խաղի արդյունքից, հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը՝ խոսելով Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման մասին։

«Շատ ցավալի է պարտվել նման գոլի պատճառով։ Ֆուտբոլիստներս լավ էին խաղում։ Նրանք մի քանի օր ունեին՝ հարմարվելու նոր խաղային սխեմային։ Մի քանի վտանգավոր պահ ստեղծեցինք, սակայն չէր բավականացնում վերջին փոխանցումը։ Միակ դրվագի պատճառով դուրս մնացինք մրցաշարից։

Սուարեսը հիանալի էր գործում։ Նա երկար ժամանակ է բաց թողնել, սակայն կարողանում էր սպառնալ մրցակցի դարպասին։ Կարծում եմ, որ Լուիսը պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ մեքսիկացի հարձակվող Չիչարիտոյի խփած միակ գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1։0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։