Գլուշակով. Մովսիսյանը հանդերձարանում Կարպինի պատվին երգ էր միացրել

10:14   24 սեպտեմբերի, 2013

Երբ Կարպինը մտավ հանդերձարան, Մովսիսյանը միացրեց «Վալերա» երգը, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը՝ խոսելով ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։ 

«Վալերի Կարպինը խնդրեց բարձրացնել երգի ձայնը։ Առաջին անգամ էի մասնակցում «Սպարտակ» - ԲԿՄԱ դերբիին։ Բոլորս լրջորեն էինք նախապատրաստվում հանդիպմանը՝ հասկանալով խաղի կարեւորությունը։ Բացի այդ, լավ մարզումներ անցկացրինք՝ կատարելով մարզչական շտաբի բոլոր կարգադրությունները»,- Գլուշակովի խոսքը մեջբերում է «Спорт Эспресс»-ը։

Հիշեցնենք, որ «Սպարտակ» - ԲԿՄԱ հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով, իսկ Օզբիլիսը դարձել է թիմի առաջին գոլի հեղինակը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.