22:36 10 սեպտեմբերի, 2013Չէի ասի, որ հաջողությունը ժպտաց մեզ: Հայերն ունեին մի քանի հնարավորություններ, բայց մենք ուշադիր էինք եւ խաղացինք ավելի լավ:
Այս մասին Հայաստանի հավաքականի նկատմամբ Երեւանում տարած հաղթանակից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը, «Հրազդան» ստադիոնից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Շնորհավորում եմ իմ տղաներին այս ներկայացման համար: Խաղից առաջ կատարած բոլոր վարժությունները նրանք իրականացրին: Հանդիպման հենց մեկնարկից դանիացի ֆուտբոլիստները հսկողության տակ էին պահում խաղի ընթացքը:
Չգիտեմ՝ ով է խմբից դուրս գալու: Մենք պետք է երկու խաղ հաղթենք: Հայաստանն ուժեղ էր Կոպենհագենում, իսկ մենք՝ Երեւանում: Չէի ասի, որ հաջողությունը ժպտաց մեզ: Հայերն ունեին մի քանի հնարավորություններ, բայց մենք հսկում էինք խաղը եւ խաղացինք ավելի լավ:
Իմ թիմի կազմում չէի առանձնացի ոչ ոքի, բոլորը լավ հանդես եկան: Դանիայում հայերը խաղացին հակագրոհների մարտավարությամբ, իսկ այստեղ մենք անցկացրինք հիանալի հանդիպում»,- նշեց Օլսենը:
Հիշեցնենք, որ «Հրազդան» ստադիոնում կայացած խաղի միակ գնդակը 73-րդ րոպեին խփեց անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագերը, ով անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածը:
Վերա Մարտիրոսյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.