Հենրիխ Մխիթարյան. Կարող ենք խաղալ ավելի լավ

22:25   1 սեպտեմբերի, 2013

«Այնտրախտի» դեմ բարդ հանդիպում ստացվեց, սակայն կատարեցինք հիանալի աշխատանք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում դուբլի հեղինակ դառնալուց հետո 24-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Շատ հարմար եմ զգում Դորտմունդում: Ուրախ եմ, որ վերջապես հաջողվեց առաջին գոլը խփել Բունդեսլիգայում: Իհարկե, ավելի լավ է, որ դրան հաջորդեց նաեւ երկրորդ գնդակը: Ընդհանուր առմամբ, բարդ հանդիպում ստացվեց մեզ համար, սակայն կատարեցինք հիանալի աշխատանք: Այնուամենայնիվ, մենք կարող ենք խաղալ ավելի լավ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Մխիթարյանը բացեց իր գոլերի հաշիվը Բունդեսլիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։