Լեւոն Արոնյանը` Համաշխարհային մտավոր խաղերում

17:46   29 օգոստոսի, 2013

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-ից 19-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով նախատեսված շախմատի մրցումներին` արագ, կայծակնային եւ կույր խաղի ձեւաչափերով, հաղորդում է Armchess-ը։

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշյե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը կորցրել է 10.8 նիշ եւ 2802.2 վարկանիշով շարունակում է մնալ երկրորդ տեղում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.