23:58 10 հուլիսի, 2013Ծեծի ենթարկված Bellator-ի մարտիկ Միքել Ֆալկաոն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա թիմակից Կաուի Մենան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է mmajunkie.com-ը։
Հիշեցնենք, որ մարտիկները տուժել են Բրազիլիայի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած կռվի ժամանակ:
«Մեր եղբայր Կաուին ապաքինվելու նշաններ է ցույց տալիս: Հետեւում ենք նրա ապաքինմանը: Փառք Աստծուն: Շարունակում ենք աղոթել նրա համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքել Ֆալկաոյի կինը՝ Դանիելան։
Ոստիկանությունը հետաքննություն է կատարում։ Ոչ պաշտոնական տվյալներով, Մենայի եւ Ֆալկաոյի վրա հարձակվողների թվում են նաեւ բենզալցակայանի աշխատակիցները: Բենզալցակայանի սեփականատերը հայտնել է, որ ավելի վաղ MMA-ի 8 մարտիկներ հարձակվել են իր աշխատակիցների վրա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.