01:03 12 հունիսի, 2013Սա մեծ հաղթանակ է մեր ազգի, մեր ժողովուրդի եւ հատկապես մեր մարզիչի համար, ասել է Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն աշխարհի առաջնության ընտրական խաղում Դանիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո, Կոպենհագենից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Մալթայի հավաքականի դեմ խաղից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին մեր եւ մեր մարզիչի հասցեին, սակայն այսօր մենք ապացուցեցինք, որ ուժեղ թիմ ենք եւ խաղում ենք ոչ թե գումարի, այլ մեր ազգի հպարտության եւ մեր ժողովրդի համար:
Ինչ վերաբերում է այսօրվա խաղին, կարող եմ ասել, որ Դանիան բարձրակարգ մարզիչ ունեցող ուժեղ թիմ է: Նրանք ուժեղ պաշտպանություն ունեն, սակայն այսօր մենք տակտիկապես ավելի գրագետ գործեցինք: Մեր թիմի բոլոր օղակները հիանալի էին համագործակցում:
Շնորհակալություն հայ երկրպագուներին, ովքեր ամբողջ խաղի ընթացքում աջակցում էին մեզ ստադինից»,- ասաց Յուրա Մովսիսյանը, ով դանիացիների դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա մամուլի ասուլիսում նշել էր. «Մենք շարունակելու ենք խաղալ հաղթանակի համար: Եթե հաղթենք հաջորդ բոլոր հանդիպումներում, ապա կպայքարենք խմբից դուրս գալու համար»:
NEWS.am Sport-ը Դանիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Կոպենհագենից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
Պարույր Սինյավսկի՝ Կոպենհագենից
Ֆոտո՝ Պարույր Սինյավսկի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.