23:02 11 հունիսի, 2013Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում 4 անընդմեջ պարտություն կրած Հայաստանի հավաքականը Կոպենհագենում մրցում է դանիացիների հետ:
«Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
27-րդ վայրկյանին Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը, իսկ 19-րդ րոպեին Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կրկնապատկեց Հայաստանի թիմի առավելությունը: 15-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը կարող էր նաեւ խփել հյուրերի երրորդ գոլը, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Առաջին խաղակեսում դանիացիները մի քանի իրական գոլային պահեր ունեցան, սակայն չկարողացան օգտվել Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալներից: Ընդմիջում է:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար
Դանիա – Հայաստան՝ 0:2 (առաջին խաղակես)
Յուրա Մովսիսյան, 1, Արաս Օզբիլիս, 19














Դանիա - Հայաստան հանդիպումը NEWS.am Sport-ը լուսաբանում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:
Ֆոտո՝ Պարույր Սինյավսկի / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.