00:50 25 ապրիլի, 2013Դորտմունդի «Բորսուիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ապրիլի 24-ին կայացած խաղում 4 գնդակ ուղարկելով Մադրիդի «Ռեալի» դարպասը, դարձավ Չեմպիոնների լիգայում պոկեր հեղինակած 7-րդ ֆուտբոլիստը, գրում է Marca-ն:
Նախկինում Չեմպիոննների լիգայում պոկերի հեղինակ դարձել էին՝ հոլանդացիներ Մարկո վան Բաստենը եւ Ռուդ վան Նիստելրոյը, իտալացի Ֆիլիպո Ինձագին, խորվաթ Դադո Պրշոն, ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոն եւ արգենտինացի Լիոնել Մեսին:
Բացի այդ, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Լեւանդովսկին իր գոլերի քանակը հասցրեց 10-ի՝ բարձրանալով երկրորդ տեղ: Ռմբարկուների ցուցակը գլխավորում է 12 գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուն: Լիոնել Մեսին ու Բուրակ Յիլմազը դարձել են 8-ական գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.