«Դինամո» - «Շախտյոր» խաղը ռեկորդ է սահմանել

13:53   10 ապրիլի, 2013

Ուկրաինական Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի կոնտորնական խաղը Կիեւի «Դինամոյի» եւ Դոնեցկի «Շախտյորի» միջեւ մրցաշարի հաճախելիության ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է Чемпионат.com-ը:

Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայացած խաղին ներկա է եղել 68 837 երկրպագու, ինչը նշանակում է, որ զբաղված է եղել ստադիոնի տեղերի 99 տոկոսը:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2012-ի մարտին, երբ «Օլիմպիական» ստադիոնում «Դինամոյի» եւ «Դնեպրի» խաղին ներկա էր եղել 68 014 երկրպագու:

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության բացարձակ ռեկորդը գրանցվել է 2001-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ չէր հիմնադրվել: Այդ տարի «Դինամո» - «Շախտյոր» խաղին ստադիոնից հետեւել են 73 500 երկրպագուներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.