00:35 31 մարտի, 2013Վստահ եմ, որ Սերենա Ուիլյամսի հետ դեռ մի քանի անգամ կհանդիպենք այս տարի, ասել է աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան: Մայամիի մրցաշարի եզրափակիչում ամերիկուհի Սերենա Ուիլյամսից կրած պարտությունից հետո ռուսաստանցի թենիսիստը կիսվել է տպավորություններով:
«Իհարկե, մարտը շատ հաջող ամեիս էր ինձ համար: Ցավում եմ, որ եզրափակիչը նման ավարտ ունեցավ, սակայն Սերենան հիանալի հանդիպում անցկացրեց: Վստահ եմ, որ նրա հետ դեռ մի քանի անգամ կհանդիպենք այս տարի»,- Շարապովայի խոսքը փոխանցում է Tennis.com-ը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթող ճանաչվեց Մայամիի մրցաշարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.