17:25 9 փետրվարի, 2013Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն այս օրերին փորձաշրջան է անցնում չեխական «Չեսկե Բուդեւիցեում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա պաշտպանն արդեն միացել է չեխական ակումբին, որի կազմում փետրվարի 9-ին կմասնակցի ստուգողական հանդիպման:
Այս պահին Մկոյանն ազատ գործակալի կարգավիճակում է: Նա մոտ էր Լվովի «Կարպատներ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին կողմերը չկարողացան փոխհամաձայնության գալ ֆինանսական հարցերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.