21:30 2 փետրվարի, 2013«Կարպատների» մարզիչը շատ գոհ էր ինձանից. նա ասաց, որ հավաքը լավ եմ ացկացրել: Սակայն ուկրաինական ակումբի հետ փոխհամաձայնության չեկա ֆինանսական հարցերի պատճառով: Հիմա ամեն ինչ անելու եմ, որ չմնամ այստեղ:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը: 26-ամյա պաշտպանն օրեր առաջ խզել է պայմանագիրը Լվովի «Կարպատների» հետ եւ այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Հրայր, ի՞նչու վերադարձար Հայաստան:
Սկզբում ամեն ինչ նորմալ էր: Ես մեկնեցի, եւ նրանք դիմավորեցին ինձ: Միակ խնդիրը ֆինանսականն էր: Նրանք սկզբում ինձ այլ բան էին ասել, այնուհետեւ փոխեցին պայմանները եւ ես չհամաձայնվեցի: Ես մարզիչի հետ խոսել եմ: Նա ասաց, որ ինձանից շատ գոհ է եւ հավաքը լավ եմ ացկացրել: Բայց այս նոր պայմանների հետ ես համաձայն չէի:
Բայց չէ որ պայամանգիրն արդեն ստորագրված էր: Ինչպե՞ս է ստացվում այդքան հեշտ եւ առանց հետեւանքների խզել այն:
Այո, ես պայմանագիր կքնել էի «Կարպատների» հետ: Եվ ես դեռ այդ ակումբի խաղացող եմ, բայց ես ցանկացա խզել այն: Այժմ իրավասու մարդիկ զբաղվում են իրավաբանական որոշ հարցերով:
Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել առաջիկայում:
Վաղը մեկնելու եմ Ֆրանսիա՝ միանալու Հայաստանի ազգային հավաքականին: Կվերադառնամ եւ կզբաղվեմ նոր թիմ փնտրելով: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով: Մի քանի տարբերակներ կան, դեռ չենք որոշել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Բայց ամեն ինչ անելու եմ, որ չմնամ այստեղ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.