Գվարդիոլային 278 միլիոն եվրո կտրամադրեն տրանսֆերների համար

12:41   22 հունվարի, 2013

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Լուի Հենեսը պատմել է թիմի առաջիկա պլանների մասին:

El Confidencial-ը գրում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը 278.3 միլիոն եվրո կտրամադրի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ չեմպիոնական թիմ ստեղծելու համար:

Հիշեցնենք, որ պայմանագիր կնքելով «Բավարիայի» հետ՝ Գվարդիոլան դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Նա հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Բավարիան» եւ կստանա տարեկան 17 միլիոն եվրո շխատավարձ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։