Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կրասնոդարի «Կուբանի» նոր գլխավոր մարզիչի թեկնածուների թվում է եղել:
«Известия»-ն գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) չի ցանկացել, որ Մինասյանը գլխավորի կրասնոդարյան ակումբը: ՀՖՖ-ն դեռ չի պլանավորում դադարեցնել համագործակցությունը Մինասյանի հետ եւ ցանկանում է, որ երիտասարդ մարզիչը ողջ ուշադրությունը սեւեռի Հայաստանի հավաքականի վրա:
Յուրի Կրասնոժանի հեռացումից հետո «Կուբանի» ղեկավարության համար առաջնային եւ ցանկալի տարբերակ է եղել Վարդան Մինասյանի նշանակումն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում, սակայն 38-ամյա մասնագետը հրաժարվել է՝ կատարելով ՀՖՖ-ի ղեկավարության պահանջը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին բելառուս մասնագետ Լեոնիդ Կուչուկը պաշտոնապես ներկայացվել էր Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։