15:25 9 հունվարի, 2013Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, փոխանցում են բռնցքմարտիկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2012-ին Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Օգոստոսի 25-ին հայ բռնցքամարտիկը Բեռլինի «O2 World» մարզահամալիրում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Շտիգլիցին՝ նվաճելով գերմանացուն պատկանող WBО-ի չեմպիոնական գոտին:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց Շտիգլիցից խլած գոտին՝ 8-րդ ռաունդում տեխնիական նոկաուտով հաղթելով ֆրանսիացի Մեհդի Բուադլայի:
BoxSport ամսագրի վարկածով Աբրահամը ճանաչվել էր Գերմանիայի 2012թ. լավագույն բռնցքամարտիկ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.