11:48 29 ապրիլի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ 5:4 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։
«Շատ լարված մրցախաղ էր։ Անկասկած, սա լավագույն հանդիպումն էր իմ մարզչական կարիերայում։
Ես շատ եմ հոգնել, թեեւ ոչ մի կիլոմետր չեմ վազել։ Այդ պատճառով, նույնիսկ, չգիտեմ, թե ինչ ինքնազգացողություն ունեն ֆուտբոլիստները»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մայիսի 6-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.