12:46 8 ապրիլի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 1:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Մադրիդում։
«Մի փոքր ավելի շատ հաջողություն ունենայինք, կխուսափեինք այսպիսի երկրորդ խաղակեսից։ Մենք երկու սխալ թույլ տվեցինք՝ կորցնելով գնդակը։ Մենք քննարկել էինք այդպիսի դրվագներ հանդիպումից առաջ։ Դա անթույլատրելի է։ Այս մակարդակի մրցակիցներն այդպիսի սխալներից հետո անմիջապես պատժում են։
Մեր պատասխան գոլը հույս է տալիս։ Եթե որեւէ թիմ կարող է հաղթել Մյունխենում, ապա այդ թիմը հենց «Ռեալն» է։
Այն, որ դարպասապահ Մանուել Նոյերն է ճանաչվել այս հանդիպման լավագույն խաղացող, խոսում է այն մասին, որ մենք կարող ենք նրանց տխրեցնել պատասխան խաղում։ Այս հանդիպումը մեծ դաս է մեր խաղացողների համար։ Մենք չկարողացանք պատշաճ պատրաստվել։ «Բավարիան» ավելի ամբողջական թիմ է, նրանք ավելի շատ են միասին խաղում։
Ես ունեմ ուժեղ բնավորությամբ խաղացողներ։ Հանդերձարանում նրանք առաջինն ասացին, որ կհաղթեն Մյունխենում»,- Արբելոյաի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բավարիա» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.