«Նոայի» գլխավոր մարզիչ․ Արեցինք առավելագույնը (տեսանյութ)

09:51   31 հուլիսի, 2025

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 3:4 հաշվով պարտությունը հունգարական «Ֆերենցվարոշից» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արտագնա խաղում։

«Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ։ Ցանկանում եմ  հաջողություններ հետագայում։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ խաղացողներին, քանի որ հանդիպման մեծ մասում լավ տեսք ունեինք: Խաղում էին լավ մրցակցի դեմ։ Արեցինք առավելագույնը, և դրա համար էլ ես երջանիկ եմ, և մենք շատ բան կսորովորենք այս խաղից։

Մենք լսում և զգում էինք երկրպագուների ներկայությունն այստեղ։ Նրանց ձայները լսելի էին, և աջակցությունը մեծ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ։ Դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նրանց հուսախաբ չենք արել։ Ինչպես նշեցի, իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին այդ պահին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Սանդրո Պերկովիչը

Առաջին խաղում «Նոան» տանը պարտվել էր 1:2 հաշվով։ Երեւանյան թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։ Մրցակիցը կլինի «Լինքոլն Ռեդ Իմպսը» (Ջիբրալթար)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.