Փարիզ-2024. Ալժիրցի կին բռնցքամարտիկ Իման Խելիֆը 5:0 հաշվով հաղթեց քառորդ եզրափակիչում (տեսանյութ)

21:12   3 օգոստոսի, 2024

Անձնագրային տվյալներով կին, ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա 5:0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Աննա Համորիին։

Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։

Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու (ունի տղամարդու գենետիկ քրոմոսոմներ) եւ տեստոստերոնի բարձր մակարդակ։

Փարիզի Խաղերի կիսաեզրափակիչում Իման Խելիֆը օգոստոսի 7-ին կմենամարտի թաիլանդցի Ջանջաեմ Սուվանապենգի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.