16:31 2 օգոստոսի, 2024Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է բռնցքամարտի կանանց մրցաշարում ալժիրցի Իման Խելիֆի եւ թայվանցի Լին Յուտինի սեռի հետ կապված քննարկումներին՝ պաշտպանելով նրա իրավունքը մասնակցելու կանանց մրցաշարին, քանի որ անձնագրով նա կին է համարվում։
Իման Խելիֆը 2023թ․ աշխարհի առաջնությունում որակազրկվել էր գենդերային գենետիկ թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։
Աշխարհի առաջնություններն անցկացնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA), որը ՄՕԿ-ում չի համարվում ճանաչված ֆեդերացիա։ ՄՕԿ-ը գենդերային թեստ չի անցկացնում։
«Նախորդ օլիմպիական մրցաշարերի նման այս անգամ էլ մարզիկների սեռն ու տարիքը որոշվում է նրանց անձնագրի տվյալներով։ Հայտնի երկու մարզուհիները երկար տարիներ մասնակցել են կանանց մրցաշարերի, այդ թվում Տոկիոյի Օլիմպիական խաղերին, աշխարհի առաջնությունների եւ այլ մրցաշարերի, որոնք անցկացրել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA)»,- նշվում է ՄՕԿ-ի հայտարարությունում։
ՄՕԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսն առանձին մեկնաբանությունում նշել է, որ ՄՕԿ-ը մտադիր չէ վերադառնալ սպորտում սեռի որոշման թեստերի ժամանակներ, իսկ տեստոստերոնի տեստը կատարյալ չէ, քանի որ շատ կանայք ունենում են դրա բարձր մակարդակ։
Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.