12:11 2 օգոստոսի, 2024Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսում մեկնաբանել է Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով բռնցքմարտի կանանց մրցաշարին գենդերային թեստը չանցած (երկու կանացի սեռական XX քրոմոսոմների փոխարեն տղամարդու XY քրոմոսոմներ ունեցող) ալժիրցի Իման Խելիֆի մասնակցությունը։
«Աշխարհում տիրում է ախտ ու խելագարություն, երբ տղամարդիկ ծեծում են կանանց եւ մեդալ ստանում դրա համար։ Խելագարությունը սկսել է կառավարել աշխարհը։ Բոլորը խելագարվել են»,- Վուչիչի խոսքը մեջբերում է rt.com-ը։
2023թ․ աշխարհի առաջնությունում Իման Խելիֆը որակազրկվել էր գենդերային թեստը չանցնելու եւ տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառով։
Փարիզի Խաղերի 1/8 եզրափակիչում իտալուհի Անջելա Կարինին (66 կգ) մենամարտի առաջին 46 վայրկյանում դեմքին եւ գլխին մի քանի ուժեղ հարվածներ ստանալուց հետո հրաժարվել էր շարունակել պայքարը Իման Խելիֆի հետ։ Նա հայտարարել էր, որ երբեք այդքան հզոր հարվածներ չէր ստացել կարիերայում։
Քառորդ եզրափակիչում Իման Խելիֆն օգոստոսի 3-ին կմենամարտի հունգարացի Աննա Համորիի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.