Նագելսման․ Շվեյցարիայի թիմը շատ ագրեսիվ էր

12:06   24 հունիսի, 2024

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Շվեյցարիայի հավաքականի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում։ Բունդեսթիմը ավելացված երկրորդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգի խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։

«Շվեյցարիայի թիմը շատ ագրեսիվ էր։ Նրանց դեմ խաղալը շատ անհարմար է։ Մենք լավ պաշտպանվում էինք երկար ժամանակահատվածներում եւ շոտ գրոհներ ձեռնարկեցինք գոլ բաց թողնելուց հետո։

Բազմիցս ռիսկի դիմեցինք եւ արժանիորեն վաստակեցինք մեկ միավոր։ Մենք արթնացրինք ստադիոնը՝ հավասարեցնելով հաշիվը»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

A խմբում Գերմանիան 7 միավորով գրավեց առաջին տեղը, Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է։

Այս խմբում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց շոտլանդացիներին եւ 3 միավորով երրորդն է՝ պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։ Շոտլանդիան 1 միավորով դուրս մնաց հետագա պայքարից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.