09:55 21 նոյեմբերի, 2012«Շախտյորը» չգիտի, թե ինչ է արդար խաղը, նոյեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի՝ «Նորդշելանդ» - «Շախտյոր» (2։5) խաղից հետո հայտարարել է դանիական ակումբի ավագի Նիկոլայ Ստոկհոլմը։
«Ես նայում էի ավագի թեւկապին, որի վրա գրված էր Fair Play։ Կարծում էի, որ ֆուտբոլում ինչ-որ բան պետք է կապ ունենա հարգանք բառի հետ։ Մենք Fair Play չտեսանք այս խաղում։ Երեւի, «Շախտյորը» չգիտի արդար խաղի մասին։ Ես կարծում էի, որ նրանք թույլ կտան մեզ գոլ խփել, սակայն ուկրաինական ակումբի ֆուտբոլիստների մի մասն այլ կարծիքի էին»,- Ստոկհոլմի խոսքը փոխանցում է Daily Mail-ը։
«Նորշելանդի» մարզական տնօրեն Յան Լարսենը խաղից հետո հետեւյալ կերպ է մեկնաբանել Լուիս Ադրիանոյի խփած գոլը. «Հուսով եմ՝ տղաս քնած է եղել եւ չի տեսել այդ դրվագը։ Դա բոլոր տեսակի երեւակայությունից դուրս էր»։
Հիշեցնենք, որ «Նորդշելանդ» - «Շախտյոր» խաղի առաջին խաղակեսում, երբ Դոնեցկի թիմը պարտվում էր 0։1 հաշվով, «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը ցանկանում էր գնդակը հանձնել դանիացիներին, սակայն այն հայտնվեց Լուիս Ադրիանոյի մոտ, իսկ բրազիլացի հարձակվողը, դիմադրության չհանդիպելով դանիացի պաշտպանների կողմից, հավասարեցրեց հաշիվը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.