«Զենիթի» երկրպագուների նետած ճայթրուկը վնասել է «Դինամոյի» դարպասապահին

16:50   17 նոյեմբերի, 2012

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Դինամո» - «Զենիթ» խաղն անավարտ է մնացել:

Առաջին խաղակեսի վերջնամասում պետերբուրգցի երկրպագուները ճայթրուկներ են նետել խաղադաշտ: Ճայթրուկներից մեկը վնասել է «Դինամոյի» ռուս դարպասապահ Անտոն Շունինին, ով ընկել է խոտածածկին, գրում է «Чемпионат.com»-ը:

Հանդիպման գլխավոր մրցավար Ալեքսեյ Նիկոլեւը դադարեցրել է հանդիպումը: Այդ պահին «Դինամոն» առջեւում էր հաշվի մեջ՝ 1:0: Խաղի միակ գնդակը 27-րդ րոպեին խփել էր ռուս պաշտպան Վլադիմիր Գրանատը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դինամոյականների պահեստայինների թվում էր:

Հիշեցնենք, որ խաղից առաջ «Զենիթի» ֆանատները հարձակվել էին «Դինամոյի» երկրպագուների վրա:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.