«Ուրարտուն» պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» (տեսանյութ)

20:19   8 փետրվարի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում օրվա երկրորդ ընկերական խաղում մրցեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ, որն առավելության հասավ 2:1 հաշվով։

Օրվա առաջին խաղում «Ուրարտուն» 7:1 հաշվով պարտության էր մատնել «Դուբայ Սիթիին»։

ԱՄԷ-ում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Ուրարտուն» 2:6 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Տորպեդոյին», 0:0 հաշվով էր ավարտել պայքարը ղազախական «Աստանայի» հետ, 1:3 հաշվով պարտվել էր հարավկորեական «Չոնբուկ Հունդայ Մոթորսին»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։