13:04 27 դեկտեմբերի, 2022Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ ակումբային ռեկորդ է սահմանել։
«Արսենալը» իր պատմության մեջ առաջին անգամ անգլիական Պրեմիեր լիգայի առաջին 15 խաղում վաստակել է 40 միավոր, հաղորդում է Opta-ն։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Նյուքասլին» (16 խաղ) գերազանցում է 7 միավոր։ Երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» (14 խաղ) ունի 32 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.