ԱԱ-2022. Բրազիլիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ եւ կխաղա Խորվաթիայի հետ (ֆոտո, վիդեո)

00:54   6 դեկտեմբերի, 2022

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան մրցեց Հարավային Կորեայի հետ։ Տիտեի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն օգտագործեց Փարիզի ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարի փոխանցումը եւ բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)։

13-րդ րոպեին բրազիլացիների առավելությունը կրկնապատկեց Նեյմարը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը, որը վաստակել էր Լոնդոնի «Տոտենհեմի» 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը (տեսանյութ)։

29-րդ րոպեին Ռիշարլիսոնը խփեց բրազիլացիների երրորդ գոլը։ Նրան գոլային փոխանցում կատարեց թիմի ավագ, Լոնդոնի «Չելսիի» 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվան (տեսանյութ)։

36-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ անգլիական «Վեստ Հեմի» 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետան (տեսանյութ)։

76-րդ րոպեին Հարավային Կորեայի հեղինակության գոլը խփեց հարավկորեական «Չոնբուկի» 25-ամյա կիսապաշտպան Պեկ Սին Հոն։

Բրազիլիան քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ճապոնիայի թիմին։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Բրազիլիա - Հարավային Կորեա՝ 4:1 

Վինիսիուս Ժունիոր, 7, Նեյմար, 13, 11մ, Ռիշարլիսոն, 29, Լուկաս Պակետա, 36 - Պեկ Սին Հո, 76



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.