00:27 3 դեկտեմբերի, 2022Ուրուգվայի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» 35-ամյա հարձակվող Էդինսոն Կավանին աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Գանայի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հանդերձարան գնալիս հարվածել եւ շրջել է VAR-ի մոնիտորը։
Ուրուգվայը չի նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։
H խմբում երկրորդ տեղը գրավեց Հարավային Կորեայի հավաքականը, որը 2:1 հաշվով պարտության մատնեց խմբի հաղթող Պորտուգալիային։ Հարավային Կորեան ու Ուրուգվայը վաստակեցին 4-ական միավոր, սակայն ուրուգվայցիները գոլերի քանակով զիջեցին։ Հարավային Կորեան 4-ական գոլ է խփել եւ բաց թողել, Ուրուգվայը՝ 2-ական։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.