Աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը ներողություն է խնդրել Մեսիից

09:33   1 դեկտեմբերի, 2022

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ներողություն է խնդրել Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիից սպառնալիքների համար։

«Վերջին օրերին իմ հայրենիքի նկատմամբ սիրո եւ կրքի պատճառով ոչ տեղին մեկնաբանություններ արեցի։ Այդ պատճառով ցանկանում եմ ներողություն խնդրել Մեսիից եւ Արգենտինայի ժողովորդից։ Ամեն օր նոր բան ենք իմանում, այս անգամ իմ հերթն էր»,- գրել է Ալվարեսը սոցիալական ցանցերում։

Սաուլ Ալվարեսը Թվիթերում արած գրառումով սպառնացել էր Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։

«Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկով եւ երկրի դրոշով սրբել է հատակը։ Թող աղոթի Աստծուն, որ ես նրան չգտնեմ»,- գրել էր Ալվարեսը։

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել էր հատակին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։