Չեմպիոնների լիգա․ Փլեյ-օֆֆի 16 մասնակցից հայտնի է 12-ը

09:04   27 հոկտեմբերի, 2022

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ հայտնի է 1/8 եզրափակիչի 16 մասնակցից 12-ը։

Նախավերջին տուրի երկրորդ օրվա հանդիպումների արդյունքում՝ ուղեգրերն ապահովեցին Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» եւ Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուն»։

Ավելի վաղ փլեյ-օֆֆ էին դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», բելգիական «Բրյուգեն», իտալական «Նապոլին», գերմանական «Բորուսիա Դորտմունդը», Լոնդոնի «Չելսին» եւ պորտուգալական «Բենֆիկան»։

1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն դեռ ունեն Իտալիայի չեմպիոն «Միլանը», Լոնդոնի «Տոտենհեմը», Ավստրիայի «ՌԲ Զալցբուրգը»,  Դոնեցկի «Շախտյորը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», պորտուգալական «Սպորտինգը» եւ ֆրանսիական «Մարսելը»։

Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 1-2-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։