Կապառոս․ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից

01:12   9 հունիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Շոտլանդիայից կրած 0։2 հաշվով պարտությունը Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երկրորդ տուրում։

«Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Նրանք ֆիզիկապես շատ ուժեղ են։ Մեզ չհերիքեց վստահությունը մեր ուժերի նկատմամբ, երբ գնդակին էինք տիրում։ Պետք է հետեւություն անել եւ պատրաստվել հաջորդ խաղին։

Անհատական պայքարում Շոտլանդիան հաղթող դուրս գալու մեծ շանս ունի, ունեն ֆուտբոլիստներ, որոնք շատ լավ են իրացնում ստանդարտ դիրքերը։

Իռլանդիան ու Շոտլանդիան բավական նման են, ֆիզիկապես պատրաստված են, ինչը բնորոշ է բրիտանական թիմերին»,- նշեց Խոակին Կապառոսը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 11-ին՝ Լեհաստանում հյուրընկալվելով Ուկրաինայի հավաքականին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։