Կարեն Աղամալյան. Այսօրվա մեր 3 բռնցքամարտիկներից էլ հաղթանակ էինք սպասում

22:01   24 մայիսի, 2022

Այսօրվա մեր երեք բռնցքամարտիկներից էլ հաղթանակ էինք սպասում, բայց Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը չարդարացրին իրենց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Աղամալյանն՝ ամփոփելով Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրվա արդյունքները:

Մայիսին 24-ին Հայաստանի հավաքանից պայքարի մեջ մտած երեք բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն Համբարձում Հակոբյանը: Ջանիկ Սահակյանն ու Նարեկ Զախարյանը պարտվեցին մեկնարկային մենամարտերում:

«Այսօր երեք մենամարտ ունեինք եւ սպասում էի, որ երեքի դեպքում էլ հաղթանակը մերն է լինելու: Ցավոք, երկուսում պարտություն կրեցինք: Հովհաննես Համբարձումյանը հաղթանակով եզրափակեց երկրորդ մրցումային օրը:

Կան սխալներ եւ որոշ հարցերում տղաները չարդարացրին իրենց: Ճիշտը պետք է ասեմ՝ որ Ջանիկ Սահակյանի եւ Նարեկ Զախարյանի մոտ կամային որակները չբավականացրեցին:

Հովհաննես Համբարձումյանը բոլորին գերազանցեց իր կամային որակներով: Համբարձում Հակոբյանի մոտ լարվածություն կար մենամարտի ժամանակ, բայց մյուս տղաների մոտ չկար. տարօրինակ է»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Մայիսի 24-ին հայտնի դարձան Հովհաննես Բաչկովի եւ Դավիթ Չալոյանի մրցակիցները: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի մրցակիցը անգլիացի Ջոզեֆ Թայերսն է, որը 1/32 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Բրենդան Մաք-Քարթին: Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի մրցակիցը Բոսինա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլդոն է, որը 1/32 երզափակիչում 3:2 հաշվով հաղթել է լիտվացի Ալգիրդաս Բանիուլիսին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։