Յուրգեն Կլոպ․ Առանձնահատուկ խաղ ստացվեց, «Վիլյառեալն» արժանի է հարգանքի

09:02   4 մայիսի, 2022

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Լիվերպուլյանը թիմը դուրս է եկել եզրափակիչ։

«Երբ տեսա մեր ֆուտբոլիստների առաջին շարժումները երկրորդ խաղակեսում, արդեն գիտեի, որ կարող ենք փոխել իրավիճակը առաջին խաղակեսում բաց թողած երկու գոլից հետո։ Առանձնահատուկ խաղ ստացվեց։ Կարեւոր էր տղաների արձագանքը առաջին խաղակեսի ձախողմանը։ Կյանքում էլ միշտ կարեւոր է, թե ինչպես ես արձագանքում անհաջողություններին։ Մենք պարզապես ճկուն չէինք առաջին խաղակեսում։

«Վիլյառեալն» արժանի է հարգանքի։ Ստադիոնը, թիմը, մարզիչը՝ նրանց արածն անհավանական է։ Ճնշումը մեծ էր, մենք չէինք խաղում ֆուտբոլ։ Մեզ պետք էր դարձյալ ֆուտբոլ խաղալ, եւ մենք կարողացանք դա անել երկրորդ խաղակեսում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին խաղում «Լիվերպուլը» «Վիլյառեալին» հաղթել էր 2։0 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 4-ին անցկացվելիք կիսաեզրափակիչի պատասխան խաղում կվիճարկեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիայում տեղի ունեցած առաջին խաղում 4։3 հաշվով հաղթել է մանչեսթերյան թիմը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։