«Ռեալի» ֆուտբոլիստների չեմպիոնական շքերթն ու երկրպագուների ցնծությունը (ֆոտո, վիդեո)

01:04   1 մայիսի, 2022

Մադրիդում տեղի ունեցավ «Ռեալի» ֆուտբոլիստների չեմպիոնական շքերթը, որը սկսվեց «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի մոտից եւ ավարտվեց Սիբելեսի հրապարակում։

Արքայական թիմը 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում 4։0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին» եւ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ ապահովեց առաջին տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։