Մեսին չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում (ֆոտո)

16:22   22 սեպտեմբերի, 2021

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի հայտավորվել է «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը: Փարիզյան ակումբի հայտացուցակում չեն ընդգրկվել նաև իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա Մեսին վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում (2:1): 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացի հարձակվողը հրաժարվել էր սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:

«Մեց» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։