Ռոնալդու․ Արդեն տրամադրված ենք ՉԼ-ին, բայց չեմ կարող շնորհակալություն չհայտնել երկրպագուներին

15:18   14 սեպտեմբերի, 2021

12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի երկրպագուներին։

«Մենք արդեն տրամադրված ենք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը, բայց ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր երկրպագուներին «Օլդ Տրաֆորդում» ինձ ցույց տված հրաշալի ընդունելության համար։

Հրաշալի քիմիա եւ հրաշալի աջակցություն։ Դրանց շնորհիվ մեր աշխատանքն ավելի հեշտ է դառնում։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավ տրամադրությունը պահպանվի»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստի վերադարձի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում 4։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին», Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը սեպտեմբերի 14-ին Շվեյցարիայում կհյուրընկալվի «Յանգ Բոյզին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։