19:57  ,  11 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին, օրվա արդյունքներ (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 12 տարի անց մանչեսթերյան ակումբ վերադարձած 36-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»։

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)

Բեռնարդու Սիլվա, 62

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ»՝ 4։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 45+2, 62, Բրունու Ֆերնանդեշ, 80, Ջեսի Լինգարդ, 90+2 - Խավյեր Մանկիլյո, 56

«Արսենալ» - «Նորվիչ»՝ 1։0

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 66

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 0։0

«Ուոթֆորդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։2

Ֆրանսիսկո Սերալտա, 74, ինքնագոլ, Հվան Հի Չան, 83

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում