Ռոնալդուն՝ Գինեսի ռեկորդների գրքում (ֆոտո)

13:15   3 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

36-ամյա հարձակվողը նման պատվի է արժանացել հավաքականում խփած գոլերի ցուցանիշով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնալու շնորհիվ:

Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում (2:1) անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը դարձել էր դուբլի հեղինակ և սահմանել պատմական ռեկորդ։ Նա ազգային թիմում գոլերի քանակը հասցրել էր 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականում խփած գոլերի ցուցանիշով։ Ռոնալդուն գերազանցել էր կարիերան ավարտած Ալի Դաեիին, որը 109 գոլի հեղինակ է դարձել Իրանի հավաքականի կազմում։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։