00:56  ,  2 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուն գերազանցեց իրանցի Ալի Դաեիի ռեկորդը՝ 111 գոլ հավաքականում

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականում խփած գոլերի քանակը հասցրեց 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականում խփած գոլերի քանակով։

Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում Պորտուգալիան Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթեց 2։1 հաշվով։

Ռոնալդուն գերազանցեց կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեիի ցուցանիշը՝ 109 գոլ։

Ռոնալդուն ազգային թիմում անցկացրեց 180-րդ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում