Սարգիս Ադամյանն ամուսնացել է (ֆոտո)

11:38   25 օգոստոսի, 2021

Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն օգոստոսի 23-ին ամուսնացել է: 28-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը գերմանացի մոդել Աննա Վիլկենն է, որն ամուսնությունից հետո ընտրել է Ադամյան ազգանունը: Նրանք տարիներ առաջ ծանոթացել են Բեռլինում։ Զույգն ամուսնության արարողությունից լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում և ստացել բազմաթիվ շնորհավորանքներ։

Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում Սարգիս Ադամյանը մասնակցել է 2 հանդիպման և գոլի հեղինակ էր դարձել «Աուգսբուրգի» դեմ խաղում փոխարինման դուրս գալուց հետո:

Գերմանիայի նախորդ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 18 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

View this post on Instagram

A post shared by Sargis Adamyan (@sargis_adamyan)

View this post on Instagram

A post shared by Anna Adamyan (@anna.wilken)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.